ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան խորհրդատվություններ ՀՀ եւ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ

PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան ՀՀ եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների հերթական խորհրդատվությունները: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, խորհրդատվությունները սկսվեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի մասնակցությամբ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու արտաքին գործերի նախարարությունների համագործակցության եւ աշխատանքների համադրման հետ կապված հարցեր: Մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---