Միշելը կարևորել է կողմերի ԶՈւ միջև դիստանցիայի ապահովումը՝ բախումների կանխարգելման և լարվածության նվազեցման համար![]() 7 ապրիլի 2022 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է, որ Եվրամիությունը ձգտում է խորը համագործակցություն հաստատել ՀՀ և Ադրբեջանի հետ՝ Կովկասում լարվածության նվազեցման ուղղությամբ, և պատրաստ է աջակցել կողմերին՝ փորձագիտական խորհրդատվություններ կազմակերպելու և ֆինանսական աջակցության միջոցով։ Միշելի հայտարարությունը հրապարակվել է Եվրախորհրդի պաշտոնական կայքում։ ԵՄ նախագահն ընդգծել է, որ «կողմերի զինված ուժերի միջև պատշաճ դիստանցիայի ապահովումը կարևոր տարր է բախումների կանխարգելման և լարվածության նվազեցման համար»: Միշելն ընդգծել է նաև տարածաշրջանում հումանիտար հարցերի «ամբողջական և շուտափույթ լուծման անհրաժեշտությունը»` ներառյալ պահվող անձանց ազատումը և անհետ կորածների խնդրի համակողմանի լուծումը, և հայտարարել, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ ջանքերին։ Միշելը կարևորել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացի, որի համար որոշվել է մինչև ապրիլի ավարտը Համատեղ հանձնաժողով ստեղծել։ Այդ հանձնաժողովի մանդատը ներառելու է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանզատաումը և անվտանգության և կայուն վիճակի ապահավումը սահմանի երկայնքով։ Նշվում է, որ Եվրամիությունն իր հերթին «կշարունակի աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներին, ինչպես նաև հումանիտար ջանքերին, այդ թվում՝ «տարածքների ականզերծման գործում, այդ թվում փորձագիտական խորհրդատվությունների և ֆինանսական օգնության ավելացման միջոցով։ Միշելը կարևորել է աջակցությունը հակամարտությունից տուժած բնակչությանը՝ ներառյալ «բժշկական ռեաբիլիտացիան և շենքերի վերակառուցումը»։ Կողմերը նաև քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ավելի լայն առումով Հարավային Կովկասում, կապի ենթակառուցվածքների վերականգնման հարցը: Շառլ Միշելը ողջունել է երկաթուղիների վերականգնմանն ուղղված քայլերը և կոչ արել արդյունավետ լուծումներ գտնել ճանապարհային հաղորդակցության վերականգնման համար: Նա նաև ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապի կանալների զարգացմանը։ Ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիի համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |