Ալեն Սիմոնյանին ուղեկցելու համար 3 նոր ամենագնաց կգնվի

Ալեն Սիմոնյանին  ուղեկցելու համար 3 նոր ամենագնաց կգնվի

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեքենան ուղեկցելու համար նախատեսվում է 3 նոր ամենագնաց մեքենա գնել։ Հարցն ընդգրկված է ապրիլի 7-ի կառավարության նիստի օրակարգում որպես չզեկուցվող։ Այդ նպատակով կհատկացվի 54 մլն դրամ (մոտ $100,000):

Հիմնավորման մեջ նշվում է, որ նպատակահարմար է ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի ամենագնացներ, քանի որ «Տոյոտա Երևանը» նշված մոդելի համար նաև լրացուցիչ զեղչեր է սահմանել։

Նշվում է, որ այդպիսի անհրաժեշտություն է առաջացել, քանի որ առկա սպասարկվող մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը:

«ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող (TOYOTA LC PRADO 2.71 (2003թ. արտադրության, վազքը՝ 235 334 կմ), (TOYOTA LC PRADO 4.0GA (2007թ. արտադրության, վազքը՝ 252 884 կմ) և NISSAN X-TRAIL 2.01 (2008թ. արտադրության, վազքը՝ 271 613 կմ)) մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը: ՀՀ ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցման համար»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

Ավելի վաղ կառավարության կողմից հատկացված 90 մլն դրամով (մոտ $190,000) ԱԺ նախագահի համար նոր BMW 750 xDrive LCi մակնիշի ավտոմեքենա է գնվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---