Փաշինյան․ ԼՂ կարգավիճակը պետք է բանակցությունների առարկա դառնա, ԵԱՀԿ ՄԽ ներգրավվածությունն էական է![]() 7 ապրիլի 2022 - 16:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը պետք է բանակցությունների առարկա դառնա։ Վարչապետը նաև հավելել է, որ հայկական կողմն էական է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավվածությունը և պետք է շարունակի աշխատել այդ ուղղությամբ։ Նա հաստատել է, որ ընդունելի են համարում Ադրբեջանի ներկայացրած 5 կետից բաղկացած առաջարկները, բայց դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգը։ «Մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքները, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը»,– ասել է Փաշինյանը` հավելելով, որ այս հարցերն ընդգրկված են Ադրբեջանին ներկայացված պատասխանում և բանակցությունների առարկա պետք է դառնան։ Վարչապետը տեղեկացրել է, որ հանդիպմանը քննարկվել է նաև Արցախի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն քննարկումը «իրավիճակի միասնական գնահատականի չի հանգեցրել»։ Նա ասել է, որ Փառուխի հարցն ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ։ «Բրյուսելում Փառուխի թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չեմ համարել, քանի որ խոսքը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է։ Այս հարցն ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչն արվում է»,- ասել է նա։ Փաշինյանը հավելել է՝ հայկական կողմն ակնկալում է, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար։ Ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիի համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |