Հայաստանում գազ սպառողները շատացել են

PanARMENIAN.Net - 2009 թ. ապրիլի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 578553 բաժանորդ: Ինչպես հաղորդում է «ԱրմՌոսգազպրոմ» ՓԲԸ մամլո ծառայությունը, ընթացիկ տարվա մարտ ամսվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 1178-ով:



«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ստեղծվել է 1997թ.: Ընկերության կանոնակարգված կապիտալում «Գազպրոմ» ԲԲԸ բաժինը կազմում է 80%, Հայաստանի կառավարության բաժինը` 20%:



«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մենատիրում է Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման ու բաշխման իրավունքին: Գազը Հայաստան է մատակարարվում Վրաստանով:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---