ԵԱՀԿ-ն ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը ԵԽ նախագահի հովանու ներքո

ԵԱՀԿ-ն ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը ԵԽ նախագահի հովանու ներքո

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո և խաղաղության հնարավոր համաձայնագրի ուղղությամբ գործընթացի մեկնարկը։ Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության Twitter-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ։

Նախագահությունը ողջունում է նաև խաղաղության հնարավոր համաձայնագրի ուղղությամբ գործընթացի մեկնարկը։

«Նախագահությունը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում կայուն և խաղաղ իրավիճակի ապահովման բոլոր ջանքերին»,- ասված է գրառման մեջ։

Ապրիլի 6-ին Բրյուսելում Փաշինյանի, Շառլ և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիի համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---