Երեւանում ստորագրվել է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մասին Հուշագրի նախագիծը

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին Երեւանում ստորագրվել է Հայաստանի եւ Իրանի միջեւ ուղղակի երկաթուղային հաղորդակցության կառուցման վերաբերյալ փոխըմբռնման մասին Հուշագիր: Հայկական կողմից նախագիծը ստորագրել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, իսկ Իրանի կողմից` Իրանի ճանապարհների եւ հաղորդակցության նախարար Համիդ Բիխբախանին: «Այս մասվա ընթացքում ծրագրվում է Հուշագրի ստորագրումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ԻԻՀ կատարելիք պաշտոնական այցի ընթացքում»,- հաղորդել է Հուշագրի ստորագրման արարողությանը Հայաստանի տրանսպորտի նախարարության ղեկավարը:



Գուրգեն Սարգսյանի խոսքով, նախագիծը զգալի տարածաշրջանային նշանակություն ունի: «Ամենայն հավանականությամբ, Հայաստանի տարածքով ճանապարհը կկառուցվի Ջերմուկ քաղաքից դեպի Սեւանա լճի կողմը»,- ասել է նա:



Հուշագրի ստորագրումից հետո իրանական նախարարը ասել է, որ երկաթուղային ճանապարհի երկարությունը կկազմի 470 կմ, որից 60 կմ կանցնի Իրանի, մնացած 410 կմ` Հայաստանի տարածքով: «Այդ նախագիծը, փաստորեն, կրկնում է Մեծ մետաքսյա ճանապարհը, բայց երկաթուղային ճանապարհի ձեւաչափով»,- հաղորդել է Բիխբախանին:



Բիխբախանին պարզաբանել է, որ աշխատանքները տարվելու են երեք փուլով, որոնք ենթադրում են հետազոտությունների անցկացում եւ ՏՏՀ կազմում, ճանապարհի որոշում, քարտեզների նախապատրաստում եւ անմիջականորեն կառուցումը: Առաջին եւ երկրորդ փուլերը կարող են տեւել մինչեւ մեկուկես տարի, իսկ կառուցման երրորդ փուլը կտեւի երեքից չորս տարի, փաստացիորեն Իրան-Հայաստան երկաթուղին պատրաստ կլինի 5 տարի անց:



Նրա խոսքով, ողջ նախագծի ընդհանուր ծախսերը կկազմեն 1-1,2 մլրդ ԱՄՆ դոլար: «Կառուցման համար վարկի տրամադրման մասին ակտիվ բանակցություններ են ընթանում ՀԲ եւ Ասիական բանկի հետ»,- ասել է նա: Այդ կապակցությամբ իրանական նախարարը ասել է, որ Ռուսաստանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նախագծի հանդեպ եւ, հնարավոր է, իր ֆինանսական բաժինը ներդնի:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---