Սասուն Միքայելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը արդարացվել են «Մարտի 1-ի» գործով 8 ապրիլի 2022 - 14:39 AMT PanARMENIAN.Net - «Մարտի 1»-ի զանգվածային անկարգությունների գործով դատապարտված ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը և սկանդինավյան երկրներում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը ևս արդարացվել են, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Վճռաբեկ դատարանը, դատավոր Համլետ Ասատրյանի նախագահությամբ, բեկանել է Միքայելյանի վերաբերյալ 2009-ին կայացված դատավճիռը: Վճռաբեկը ճանաչել և հռչակել է Միքայելյանի անմեղությունն առաջադրված մեղադրանքում, իսկ զենք պահելու դրվագով Վճռաբեկն անփոփոխ է թողել ստորադաս ատյանների վճիռները: Վճռաբեկը բավարարել է նաև Ալեքսանդր Արզումանյանի վճռի բեկանման վերաբերյալ բողոքը՝ ճանաչելով և հռչակելով Արզումանյանի անմեղությունն առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Վճռաբեկ դատարանն արդարացրել է նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար դատապարտված Տիգրան Բաղդասարյանին։ Մինչ այդ ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է նաև «Մարտի 1-«ի իրադարձությունների հետ կապված Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը։ Դատարանը ճանաչել ու հռչակել է Նիկոլ Փաշինյանի անմեղությունը։ Սասուն Միքայելյանը 2008թ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ գործով մեղավոր էր ճանաչվել զանգվածային անկարգությունների և ապօրինի զենք պահելու հատկանիշներով՝ դատապարտվելով ազատազրկման՝ 8 տարի ժամկետով, 2011թ Միքայելյանը համաներմամբ ազատ է արձակվել։ 2009թ. հունիսի 22-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների դատարանը Ալեքսանդր Արզումանյանին մեղավոր էր ճանաչել` զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, նրան դատապարտելով հինգ տարվա ազատազրկման: Արզումանյանի նկատմամբ համաներում էր կիրառվել և ազատ արձակվել: Վճիռների վերանայման հիմք է հանդիսացել ՄԻԵԴ վճիռները, որով արձանագրվել էր վերջիններիս իրավունքների խախտումը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |