Լավրով. ԼՂ–ում խաղաղապահներն իրենց մանդատին համապատասխան են գործում![]() 8 ապրիլի 2022 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների մեկնարկին, հայտարարել է, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում շարունակում են գործել իրենց մանդատին համապատասխան։ Նա ասել է նաև, որ Մոսկվան կշարունակի ապահովել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ղարաբաղյան կարգավորման մասով պայմանավորվածությունների 3 խումբ կա, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերին, 2021-ի հունվարին և նոյեմբերին։ Եվ մենք կշարունակենք ապահովել այդ պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը՝ իր մանդատին խիստ համապատասխան»,–ասել է Լավրովը։ Լավրովը նաև անպատասխանատու է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԴ-ին հեռացնելու փորձերը։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը տարածաշրջանում։ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնությունում է աշխատանքային այցով։ Մոսկվայում նա կհանդիպի նաև ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Ապրիլի երկրորդ տասնօրյակում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցը Մոսկվա, որին նախորդող Միրզոյանի այցը նախապատրաստական է։ Photo. TASS ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |