Լավրով․ ՌԴ և ՀՀ միջև ապրանքաշրջանառությունը պետք է այլ արժույթներով հաշվարկել՝ հետո կպայմանավորվեք 8 ապրիլի 2022 - 18:25 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկավյում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում ասել է, որ ՌԴ և ՀՀ միջև ապրանքաշրջանառությունը պետք է այլ արժույթներով հաշվարկել, ոչ թե դոլարով։ «Նախորդ տարի ՌԴ և ՀՀ ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան $2.6 միլիարդ։ Պետք է, հավանաբար, արդեն այլ արժույթներով հաշվել, բայց այդ մասին հետո կպայմանավորվենք»,-ասել է Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է լինել Հայաստանի առաջատար առևտրային և ներդրումային գործընկերը։ «Մեր մասնաբաժինն արտաքին առևտրում գերազանցում է 30%-ը։ Մենք գոհունակությամբ նշել ենք, որ անկումից հետո, որն առաջացել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, մեզ հաջողվել է 2021-ին վերադարձնել ապրանքաշրջանառությունը կայուն աճի հուն»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարաը։ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնությունում է աշխատանքային այցով։ Մոսկվայում նա կհանդիպի նաև ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Ապրիլի երկրորդ տասնօրյակում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցը Մոսկվա, որին նախորդող Միրզոյանի այցը նախապատրաստական է։ Ընթերցեք նաև․ Լավրով․ ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԴ-ին հեռացնելու փորձերն անպատասխանատու են Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |