Առաջին ամբողջությամբ մասնավոր առաքելությունն ուղևորվել է դեպի ՄՏԿ 9 ապրիլի 2022 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Պատմության մեջ առաջին անգամ ամբողջությամբ մասնավոր առաքելությունն ուղևորվել է դեպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ)։ Ծանր դասի Falcon 9 հրթիռակիրը Crew Dragon տիեզերանավով արձակվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քանավերալ հրվանդանից։ Crew Dragon-ի ուղևորներն են ամերիկացի ներդրող Լարրի Քոնորը, կանադացի գործարար և բարերար Մարկ Փեթին և իսրայելցի գործարար և կործանիչի նախկին օդաչու Էյթան Սթիբեն։ Նրանցից յուրաքանչյուրը մոտ 55 մլն դոլար (50 մլն եվրո) է վճարել թռիչքի համար, գրում է Deutsche Welle-ն։ Առաքելության հրամանատարն է ՆԱՍԱ-ի նախկին աստղագնաց Մայքլ Լոպես-Ալեգրին։ Նրանք տիեզերակայանում 8 օր կանցկացնեն։ Ակնկալվում է, որ Crew Dragon-ը ՄՏԿ կհասնի ապրիլի 9–ին։ Թռիչքը կազմակերպել է ամերիկյան Axiom Space տիեզերական ընկերությունը։ Անձնակազմի անդամները մոտ 25 էքսպերիմենտ են անցկացնելու տիեզերքում։ Ուստի նրանք գերադասում են, որ իրենց ոչ թե «տիեզերական զբոսաշրջիկներ» անվանեն, այլ «աստղագնացներ», որոնք մասնավոր թռիչք են իրականացնում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |