Ապրիլի 10-ին Ծաղկազարդ է․ Ավագ շաբաթը սկսվում է 9 ապրիլի 2022 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Ծաղկազարդի կիրակիով սկսվում է Ավագ շաբաթը, որը Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի իրադարձությունների հիշատակության շաբաթն է: Այն ավարտվում է հրաշափառ Հարության տոնով։ Ծաղկազարդի կիրակին այս տարի ապրիլի 10-ին է։ Շաբաթը կոչվում է Ավագ, քանի որ նաև խորհրդանշում է չորս մեծ ժամանակաշրջաններ. նախ՝ աշխարհի արարման շաբաթը, ապա՝ այս կյանքի յոթ փուլերը (ըստ Եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների շաբաթը և վերջապես՝ աշխարհի վախճանը, տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմը։ Այն խորհրդանշում է արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը: Ծաղկազարդի կիրակին խորհրդանշում է նաև Տիրոջ Երկրորդ գալուստը. երբ Տերը մտավ Երուսաղեմ, ամբողջ քաղաքը դղրդաց, և մարդիկ, արմավենիների ճյուղեր վերցնելով, Հիսուսին ընդառաջ ելան (Մատթ. ԻԱ 1-17): Սա խորհրդանշում է գերեզմանից մեռելների ելնելը և Տիրոջն ընդառաջ գնալը: Արմավենիներով ընդառաջ ելնելը խորհրդանշում է սրբերի ընդառաջ ելնելը Տիրոջը՝ յուրաքանչյուրն իր բարի գործերն ունենալով իր ձեռքում: Ծաղկազարդի օրն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրամանով հայտարարված է մանուկների օրհնության օր: Ապրիլի 11-ին Ավագ երկուշաբթին է՝ Արարչագործության, անիծված թզենու և տաճարը վաճառականներից մաքրելու հիշատակության օրը։ Ապրիլի 12-ին Ավագ երեքշաբթին է՝ Տասը կույսերի հիշատակության օրը։ Ապրիլի 13-ին Ավագ չորեքշաբթին է՝ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մատնության հիշատակության օրը։ Այդ օրերին Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում՝ Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցով առավոտյան և երեկոյան ժամերգություններ կլինեն՝ 9.00-ին և 17.00-ին։ Ապրիլի 14-ին Ավագ հինգշաբթին է․ Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օր: Այդ օրը 16.00-ին Ոտնլվայի արարողություն կկատարվի, իսկ ավարտին կկատարվի յուղի օրհնություն, 19.00-ին` Խավարման կարգ։ Ապրիլի 15-ին Ավագ ուրբաթն է, Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրը։ Ժամը 11.00-ին Խաչելության կարգ կկատարվի, 17.00-ին` Թաղման կարգ: Ապրիլի 16-ին Ավագ շաբաթն է․ Դժոխքի ավերում և Ճրագալույց։ 18.00-ին Ճրագալույցի պատարագ կմատուցվի, կտրվի սբ Հարության ավետիսը, մարդիկ վառված ճրագները կտանեն տուն` ի նշան Քրիստոսի օրհնաբեր լույսի: 20․00-ին՝ «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ կլինի։ Ապրիլի 17-ին` Սուրբ Զատիկն է, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։ 9.00-ին առավոտյան ժամերգություն կլինի, իսկ 11.00-ին` տոնական Ս. Պատարագ։ Ապրիլի 18-ին` ննջեցյալների հիշատակության օր է` Մեռելոց։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |