Քլինթոնը ժամանակին առաջարկել է Պուտինին և Ելցինին, որ ՌԴ-ն անդամակցի ՆԱՏՕ-ին 9 ապրիլի 2022 - 14:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ժամանակին առաջարկել է ՌԴ նախագահներ Բորիս Ելցինին, իսկ հետո՝ Վլադիմիր Պուտինին, որ ՌԴ-ն անդամակցի ՆԱՏՕ-ին։ Այդ մասին նա գրել է Atlantic-ի սյունակում։ Նա նշել է, որ 1990-ին զարգանում էին կապերը ՌԴ և դաշինքի միջև, Մոսկվան մասնակցում էր «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, կնքվել է ՌԴ-ՆԱՏՕ Հիմնարար ակտը, ԱՄՆ-ն ֆինանսավորել է ռուսական զորքերի դուրսբերումը Մերձբալթյան երկրներից, համատեղ մասնակցություն է եղել մի քանի խաղաղապահ գործողությունների, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Այդ ամբողջ ընթացքում մենք ՆԱՏՕ-ի դռները բաց ենք պահել ՌԴ անդամակցության համար, և այդ մասին ես պարզ ասել եմ Ելցինին, հետո նրա հետնորդ Վլադիմիր Պուտինին»,-ասել է Քլինթոնը։ Նա նաև կեղծ է անվանել այն պնդումները, թե ԱՄՆ-ն «անտեսել է, չի հարգել և ձգտել է մեկուսացնել Ռուսաստանին», սակայն, խոստովանել է, որ ՆԱՏՕ-ն ընդլյանվել է դեպի արևելք, անկախ Մոսկվայի առարկություններից։ Նա դաշինքի այդպիսի քաղաքականությունը «ճիշտ է» անվանել։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ 2000-ին Քլինթոնի Մոսկվա այցի ժամանակ ինքը հարցրել է, թե ինչպես ԱՄՆ-ն կվերաբերվի ՌԴ հնարավոր անդամակցությանը ՆԱՏՕ-ին, որի արձագանքը «շատ զուսպ էր»։ Պուտինն ասել է, որ ԱՄՆ իրական դիրքորոշումն այդ հարցում տեսանելի է Մոսկվայի հասցեին փաստացի ոչ բարեկամական քայլերից, ինչպիսին էր ակնհայտ աջակցությունն ահաբեկիչներին Հյուսիսային Կովկասում, քամահրական վերաբերմունքn անվտանգության ոլորտում ՌԴ մտահոգություններին, ՀՀՊ Պայմանագրից դուրս գալը և այլն։ Photo. Ria Novosti Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |