Մակրոնն առաջատար է Ֆրանսիայի նախագահի ընտրություններում․ 2-րդ փուլ կլինի![]() 11 ապրիլի 2022 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին կայացած նախագահական ընտրություններում, քվեաթերթիկների 97%-ի մշակումից հետո, հավաքել է ձայների 27.6%-ը և առաջատարն է։ Այդ մասին հայտնել է երկրի ՆԳՆ-ն։ Մակրոնը մոտակա մրցակցից առաջ է 2-3 տոկոսով։ 2-րդ փուլ կլինի՝ ապրիլի 24-ին։ Մակրոնի մոտակա մրցակիցն է «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը՝ 23.41%-ով, երրորդը` «Չհանձնված Ֆրանսիա» ձախակողմյան կուսակցության ղեկավար Ժան Լյուկ Մելանշոնը՝ 21.95%-ով, գրում է Deutshe Welle-ն։ Նախագահական ընտրությունների առաջին փուլին մասնակցել է 12 թեկնածու։ Միևնույն ժամանակ ավանդական կուսակցությունների՝ սոցիալիստական և պահպանողական, ներկայացուցիչները շատ քիչ ձայներ են հավաքել։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը ներկայացնում է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը, ստացել է քվեների 1.7%-ը, իսկ աջակենտրոն «Հանրապետականներ» կուսակցության թեկնածու Վալերի Պեկրեսը՝ 4.75%։ 2017-ի ընտրություններում Մակրոնը ստացել էր ձայների 66.1%-ը, Լե Պենը՝ 33.9%-ը։ Photo. AFP/Getty Images Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |