ՀՀ-ն և Ղրիմը կգործակցեն զբոսաշրջության ոլորտում![]() 11 ապրիլի 2022 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Ղրիմի կառավարության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն Երևան այցից հետո հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել զբոսաշրջության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ 5 պայմանագիր է կնքվել երկու կողմի զբոսաշրջային կառույցների միջև, տեղեկացնում է Travel Crimea-ն։ Մշակվում է լոգիստիկ ուղիների պարզեցման հնարավորությունը՝ զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու համար։ Պայմանավորվածություն կա «Մետաքսի մեծ ճանապարհ» զբոսաշրջային երթուղու կազմակերպման մասին, որը կմիավորի Հայաստանի և Ղրիմի տեսարժան վայրերը։ Ղրիմից պարարտանյութեր և սարքավորումներ կառաքվեն Հայաստան՝ այդ մասին ևս պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղրիմի պատվիրակության ՀՀ կատարած այցի ժամանակ։ Նախորդ շաբաթ Հայաստանում էր գտնվում Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |