ՀՀ-ն կմասնակցի ԱՊՀ երկրների ՀՕՊ կոմիտեի նիստին

ՀՀ-ն կմասնակցի ԱՊՀ երկրների ՀՕՊ կոմիտեի նիստին

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ երկրների ՀՕՊ կոմիտեի նիստին, որն անցկացվելու է ապրիլի 12-ին Ղազախստանի Շիմքենդ քաղաքում։

Նիստին կմասնակցեն նաև ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ պաշտոնյաներ, ռազմարդյունաբերության ձեռնարկությունների, ՀՕՊ խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն մասնակից երկրների ՀՕՊ-ի կատարելագործման ու բազմակողմ ռազմական համագործակցության ամրապնդման հարցերը, կամփոփվեն համակարգող կոմիտեի ու դրա աշխատանքային մարմինների նախորդ տարվա գործունեության արդյունքները, կորոշվեն ընթացիկ տարվա խնդիրները։

Ապրիլի 12-14-ին Ղազախստանում կանցկացվեն նաև ԱՊՀ անդամ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի համատեղ համակարգչային հրմանատարաշտաբային «Տարածաշրջանային անվտանգություն-2022» վարժանքները։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---