Ընդդիմադիրները չեն մասնակցի ԱԺ քառօրյային․ Արցախ են մեկնում12 ապրիլի 2022 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի մեկնարկած քառօրյայի նիստերին, քանի որ պատգամավորները մեկնում են Արցախ և Հայաստանի սահմանամերձ մարզեր։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ևս հաստատել է դա իր խմբակցության անունից։ Պատգամավորները դա պայմանավորել են այն լրջագույն մարտահրավերներով, որոնց առաջ են կանգնած են Հայաստանն ու Արցախը, և այն կարմիր գծերով, որոնցից այն կողմ որևէ իշխանություն իրավունք չունի անցնելու։ «Մեզ համար սակարկելի չեն ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները , մեր տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը, անընդունելի ենք համարում ԼՂ հակամարտության որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում»,-ասել է Օհանյանը՝ հավելելով, որ ամեն ինչ ընթանում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգով, իսկ իշխանությունը Արցախին առնչվող բոլոր հարցերում կրավորական դիրք է ընդունել։ Ելույթի վերջում Սեյրան Օհանյանը Արցախի դրոշը տեղադրել է ԱԺ ամբիոնին: Նրանից հետո ելույթ ունեցող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ամբիոնից հանեց Արցախի դրոշը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |