Սիմոնյանը՝ ընդդիմությանը․ Ինչո՞ւ են ձեր սպասարկման համար գումարներ դուրս գրվում![]() 12 ապրիլի 2022 - 13:29 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, արձագանքելով ընդդիմության կողմից ԱԺ քառօրյայի նիստերը բոյկոտելու որոշմանը, մեղադրել է նրանց չաշխատելու դիմաց աշխատավարձ ստանալու մեջ և հորդորել է վայր դնել մանդատները։ «Ինչու՞ մանդատները վայր չեք դնում: Եթե այստեղ գործունեությունը չեք ծավալում, ինչի՞ եք աշխատավարձ ստանում, ինչո՞ւ են ձեր սպասարկման համար գումարներ դուրս գրվում, որ ձեր կայքերի համար նյութե՞ր ապահովեք, գտեք ձեզ»,-ասել է նա: Նա հավելել է, որ ուզում է հարց ուղղել այն մարդկանց, ովքեր ձայն են տվել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և գործուղել այս մարդկանց այստեղ: «Ես ուզում եմ հասկանալ՝ լավ, բա այս մարդիկ ե՞րբ են աշխատելու, ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձն արդարացնելու»,-ասել է նա։ Սիմոնյանը նաև մեղադրել է ընդդիմությանը «Ադրբեջանի հետ զուգորդված աշխատանք տանելու մեջ»։ «Հայտարարություն՝ սադրանք սահմանին, հայտարարություն՝ սադրանք սահմանին, հանդիպում բարձր մակարդակով՝ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին, հայտարարություն ու հանրահավաք։ Ամբողջն իրար հետ զուգորդված է, դրանք զուգադիպություններ չեն ու սրա պատասխանը պետք է տաք»,-ասել է նա։ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի մեկնարկած քառօրյայի նիստերին, քանի որ պատգամավորները մեկնում են Արցախ և Հայաստանի սահմանամերձ մարզեր։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ևս հաստատել է դա իր խմբակցության անունից։ Պատգամավորները դա պայմանավորել են այն լրջագույն մարտահրավերներով, որոնց առաջ են կանգնած են Հայաստանն ու Արցախը, և այն կարմիր գծերով, որոնցից այն կողմ որևէ իշխանություն իրավունք չունի անցնելու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |