Քամին վնասներ է հասցրել Երևանում և մարզերում![]() 12 ապրիլի 2022 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին` ժամը 10։26-11։50-ն ընկած ժամանակահատվածում, Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով ՀՀ մարզերում և Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ: Մասնավորապես, նմանատիպ դեպքեր են գրանցվել՝ Երևանի Նոր Նորք, Նորք-Մարաշ, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջաններում, Արարատի մարզի Նարեկ գյուղում, Վայոց ձորի մարզի Վայք, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Գետամեջ, Մայակովսկի, Քանաքեռավան և Նոր Գեղի գյուղերում։ Դեպքերի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։ Ապրիլի 12-ին, ժամը 11։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղու թիվ 50/8 հասցեի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառը ընկել է ավտոմեքենաների վրա․անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառը ընկել է «ՀԿԽԸ Գրացիա միջազգային վերականգնողական կենտրոն» ՍՊԸ-ի պարսպի վրա (վնասվել է մոտ 4 քմ հատված), մոտակայքում կայանած Mercedes Benz E-200 (վարորդ՝ Հ․ Բ․) և Nissan Teana (վարորդ՝ Ա․ Մ․) մակնիշների ավտոմեքենաների վրա․ վերջիններս նույնպես վնասվել են։ Փրկարարները ծառը հեռացրել են տարածքից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |