Արսենյանը պահանջում է Փաշինյանից սթափեցնել Արցախի ղեկավարությանը12 ապրիլի 2022 - 18:19 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, արձագանքելով ընդդիմության կողմից ԱԺ քառօրյայի բոյկոտին և Արցախ մեկնելուն, ասել է, որ ընդդիմության գործողությունները հղի են լուրջ վտանգներով Հայաստանի համար, քանի որ դա «խաղաղության օրակարգի ամրապնդմանն ուղղված ՀՀ իշխանությունների ջանքերի տորպեդահարման փորձ է»։ Նա նաև ԱԺ ամբիոնից պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանից սթափեցնել Արցախի ղեկավարությանը։ «Պահանջում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանն իր կողմից իրականացվող անհեռատես քաղաքականության հետևանքների համար, քանի որ, եթե Հայաստանը ձախողի այս գործընթացը, վտանգի տակ կդրվի Հայաստանի որպես երկիր լինելիության հարցը։ Պահանջում եմ մեր քաղաքական թիմից կոշտացնել դիրքորոշումները․․․ժողովուրդը մեզ մանդատ է տվել ու ասել է, որ խաղաղություն ապահովենք հարևանների հետ: Մենք չպետք է թույլ տանք արկածախնդիր որևէ քաղաքական թիմի կամ ղեկավարների խաղալ Հայաստանի անվտանգության հետ»,-ասել է նա։ Արսենյանը սթափության կոչ է արել նաև Հայաստանի քաղաքական ղեկավարությանը։ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի մեկնարկած քառօրյայի նիստերին, քանի որ պատգամավորները մեկնում են Արցախ և Հայաստանի սահմանամերձ մարզեր։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ևս հաստատել է դա իր խմբակցության անունից։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, արձագանքելով ընդդիմության կողմից ԱԺ քառօրյայի նիստերը բոյկոտելու որոշմանը, մեղադրել է նրանց չաշխատելու դիմաց աշխատավարձ ստանալու մեջ և հորդորել է վայր դնել մանդատները։ «Ինչու՞ մանդատները վայր չեք դնում: Եթե այստեղ գործունեությունը չեք ծավալում, ինչի՞ եք աշխատավարձ ստանում, ինչո՞ւ են ձեր սպասարկման համար գումարներ դուրս գրվում, որ ձեր կայքերի համար նյութե՞ր ապահովեք, գտեք ձեզ»,-ասել է նա: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |