Հայաստան. Գազասպառման համակարգում արդեն տեղադրվել է ավելի քան 58 հազ. անվտանգության սարք 3 ապրիլի 2009 - 20:33 AMT PanARMENIAN.Net - Գազասպառման համակարգի շահագործման անվտանգության բարձրացման նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 2009 թ. մարտ ամսվա ընթացքում գազասպառող բաժանորդների բնակարաններում տեղադրել է 22362 ազդանշանային սարքեր - անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր): Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ հանրապետությունում բնակարանների գազասպառման համակարգերում տեղադրվել է 58495 անվտանգության սարք:«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ստեղծվել է 1997թ.: Ընկերության կանոնակարգված կապիտալում «Գազպրոմ» ԲԲԸ բաժինը կազմում է 80%, Հայաստանի կառավարության բաժինը` 20%: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մենատիրում է Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման ու բաշխման իրավունքին: Գազը Հայաստան է մատակարարվում Վրաստանով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |