44-օրյայում զոհված զինվորների եղբայրներն ու որդիները կազատվեն բանակից![]() 12 ապրիլի 2022 - 18:42 AMT PanARMENIAN.Net - 44-օրյայում զոհված զինվորների եղբայրներն ու որդիները կազատվեն բանակում ծառայությունից։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում համապատասխան փոփոխություն նախատեսող օրինագիծը։ Կողմ է քվեարկել 68 պատգամավոր։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները չեն մասնակցում մեկնարկած քառօրյայի նիստերին՝ նրանք մեկնել են Արցախ և ՀՀ սահմանամերձ շրջաններ։ Օրինագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է։ «Ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ՝ պետք է նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տանք այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներն ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները»,– ասվում է նախագծի հիմնավորման մեջ։ Զոհված զինծառայողների եղբայրները կամ որդիները, ցանկության դեպքում կարող են դիմում գրել և զինվորական ծառայություն անցնել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |