ՀՀ-ում առաջին «Զատկական փառատոնը» կանցկացվի13 ապրիլի 2022 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին` ժամը 14։00-20։00-ին, Երևանի Աբովյան 15/1 հասցեում գտնվող Սբ Աննա և Սբ Կաթողիկե եկեղեցիների բացօթյա տարածքում Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «Զատկական փառատոն»։ Հայաստանցիները և զբոսաշրջիկները հնարավորություն կունենան մասնակցելու համաժողովրդական տոնին՝ միասին տոնելով Սուրբ Զատիկը, որն իր մեջ կրում է Հարության և նոր կյանքի փրկության խորհրդանիշ։ Միջոցառումը կիրականացնի «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը` ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ «Ընտրել ենք փառատոնի խորհրդանիշ գույն՝ կարմիրը, ցանկալի է, որ այդ օրը կրեք կարմիր հագուստ կամ որևէ կարմիր գույնի դետալ»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։ Կազմակերպիչների փոխանցմամբ, փառատոնում կներկայացվեն ԵՀՍԿ ՊՈԱԿ-ի սաների և այլ մասնագիտացված կազմակերպությունների սաների ձեռքի աշխատանքները, երեխաները համերգային ծրագրում հանդես կգան երաժշտական համարներով։ Ծրագրում կընդգրկվեն նաև սիրված երաժիշտներ: Հնարավորություն կլինի միանալու վարպետության դասերին և պատրաստելու օրվա խորհրդանիշ ձեռքի աշխատանքներ, ծանոթանալու երեխաների ստեղծագործական կենտրոնների աշխատանքներին, մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը։ «Զատկական փառատոնի» նպատակն է ստեղծել մշակութային հարթակ երեխաների, պատանիների ինքնադրևորման և խոցելի խմբերի երեխաներին ինտեգրելու մշակութային կյանք: Փառատոնին աջակցում են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Ֆորմիակ Արտ ընկերությունը և ՀԵՀԵՄ գրասենյակը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |