FeedConstruct-ը՝ International Gaming Awards-ի հաղթող «Տարվա նորարար» անվանակարգում

FeedConstruct-ը՝ International Gaming Awards-ի հաղթող «Տարվա նորարար» անվանակարգում

PanARMENIAN.Net - Վերջերս տեղի է ունեցել Միջազգային խաղային մրցանակաբաշխությունը (International Gaming Awards), որտեղ տարբեր անվանակարգերում ներկայացված էին մի շարք հայտնի ընկերություններ:

Հայաստանում հիմնադրված սպորտային տվյալների առաջատար մատակարար FeedConstruct ընկերությունը ևս մասնակցել է մրցանակաբաշխությանը և արժանացել «Տարվա նորարար մատակարարի» կոչմանը՝ խաղային ոլորտում իր նորարարական և բարձր էֆեկտիվություն ունեցող ծառայությունների և հնարավորությունների լայն շրջանակի շնորհիվ:

FeedConstruct-ն առանձնանում է ոչ միայն ճշգրիտ և բարձր պահանջարկ ունեցող սպորտային տվյալների մատակարարմամբ, այլև նորարարական լուծումների շնորհիվ տարբեր հարթակներում այդ տվյալների արագ և հուսալի մատուցմամբ:

«Ավելորդ է ասել, որ մենք շատ հպարտ ենք այս ձեռքբերումով: Այնուամենայնիվ, դեպի նորարարություն տանող մեր ճանապարհը դեռ նոր է սկսվել, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին և հաճախորդներին, ովքեր օգնել են մեզ այդքան կարճ ժամանակում հասնել այսքան հեռուն»,- ասել է FeedConstruct-ի ղեկավար Ջորջ Արաբաթլյանը։

FeedConstruct ընկերության գործունեության հիմնական մաս է կազմում սպորտային տվյալների հավաքագրումը, սպորտային նորարական տեխնոլոգիաները և հեռարձակման լուծումները: FeedConstruct-ում յուրաքանչյուր նոր լուծում մշակելիս հաշվի են առնվում բոլոր ասպեկտները. ապահովել անգերազանցելի որակ, բավարարել հաճախորդների բոլոր կարիքները՝ մշտադիտարկման տակ պահելով արագությունն ու հուսալիությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---