ՀՀ ՊՆ ղեկավարն ու Հնդկաստանի դեսպանը կարևորվել են գործակցության խորացումը ռազմատեխնիկական ոլորտում

ՀՀ ՊՆ ղեկավարն ու Հնդկաստանի դեսպանը կարևորվել են գործակցության խորացումը ռազմատեխնիկական ոլորտում

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին: Հանդիպմանը քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ գործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Մասնավորապես, կարևորվել է փոխգործակցության խորացումը ռազմատեխնիկական, ռազմակրթական, մարտական պատրաստության և խաղաղապահության ոլորտներում։

Կողմերը շեշտադրել են ռազմաքաղաքական խորհրդատվությունների, բարձր մակարդակով փոխայցելությունների, ինչպես նաև Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---