Կլաարը «կարևոր և հեռատես» է անվանել Փաշինյանի ելույթն ԱԺ-ում14 ապրիլի 2022 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 13-ի ելույթը ՀՀ ազգային ժողովում «կարևոր և հեռատես» է անվանել։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Նա նաև նշել է, որ կարգավորման ճանապարհին դեռևս շատ խնդիրներ կան: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում այսօրվա ելույթը կարևոր էր ու հեռատես։ Համապարփակ կարգավորման ճանապարհին դեռևս շատ խնդիրներ կան, բայց կարևոր է առաջ շարժվել։ Հայաստանն ունի ԵՄ-ի աջակցությունն արդար խաղաղության որոնման հարցում»,- ասվում է գրառման մեջ։ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով 2021թ․ կատարողականի հաշվետվությունը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը հայկական կողմին ասում է՝ «մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը». «Հակառակ դեպքում, նրանք խնդրում են իրենց վրա հույս չդնել՝ ոչ թե չեն ցանկանում օգնել, այլ այն պատճառով, որ չեն կարող»։ Փաշինյանն ասել է նաև, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, «որքան հնարավոր է արագ, հայկական կողմի պլաններում է»՝ հավելելով, որ սակայն, որ պատրանքներ այս հարցում չկան։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |