Լավրովն ու Միրզոյանը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները15 ապրիլի 2022 - 17:18 AMT PanARMENIAN.Net - ՌԴ և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանն ապրիլի 15-ին հեռախոսազրույցում քննարկել են Մոսկվայի աջակցությամբ՝ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվել նաև ապրիլի 19-20-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստմանը, այդ թվում՝ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Նախարարները կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն ուղղված հետագա քայլերի վրա։ Անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի աջակցությամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Նախարարները նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր են քննարկել։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ «Բաքվի առաջարկած «Ադրբեջանի և ՀՀ միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքները» և Երևանի արձագանքը դրանց կոչված են հիմք հանդիսանալու խաղաղ պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններ սկսելու համար: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում անպատասխանատու էր անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԴ-ին հեռացնելու փորձերը։ Նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը տարածաշրջանում։ «Ինչ վերաբերում է ԵԱՀ Մինսկի խմբի գործունեությանը կամ ապագային, ես նույնիսկ կասեի՝ եռյակին (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ), ես չգիտեմ, ինչպիսին կլինի դրա հետագա ճակատագիրը»,-ասել էր նա։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |