870,000 ուկրաինացի փախստական արդեն տուն է վերադարձել15 ապրիլի 2022 - 17:20 AMT PanARMENIAN.Net - 870,000 ուկրաինացի փախստական, որոնք հեռացել էին երկրից պատերազմի պատճառով, արդեն տուն է վերադարձել։ Ապրիլի 14-ի դրությամբ այդպիսի տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ը։ Ըստ կազմակերպության, ամեն օր Ուկրաինայի ուղղությամբ սահմանը հատում է մոտ 30,000 մարդ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ ուկրաինացիների զանգվածային վերադարձը երկիր կարող է վատթարացնել հումանիտար վիճակն Ուկրաինայի ներսում։ «Դա անխուսափելիորեն նոր խնդիրներ կստեղծի, քանի որ մարդկանց աջակցություն կպահանջվի վերաինտեգրման կամ ընդունող համայնքների որոնման համար, եթե տուն վերադարձն անհնար է կամ ոչ նպատակահարմար»,-պարզաբանել են կազմակերպությունից։ Ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների, մոտ 5 մլն ուկրաինացի է հեռացել երկրից, մոտ 10 մլն ներքին տեղահանված կա։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |