Բորել. ԵՄ-ն կարագացնի օգնության տրամադրումն Ուկրաինային16 ապրիլի 2022 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը կարագացնի անհրաժեշտ օգնության տրամադրումն Ուկրաինային։ Այդ մասին տեղեկացնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ Twitter-ում Բորելի հայտարարությանը հղումով։ Նա ասել է, որ խոսել է Ուկրաինայում վերջին ռազմական իրադարձությունների մասին այդ երկրի պաշտոնյաների հետ, այդ թվում պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի և ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի։ «ԵՄ-ն սերտ շփումների մեջ է անդամ պետությունների հետ՝ արագացնելու համար Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը»,-ասել է նա։ Ապրիլի 11-ին Բորելը կոչ էր արել Եվրամիության երկրներին անհրաժեշտ ամբողջ սպառազինությունը տրամադրել Ուկրաինային։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ նույնիսկ Բուչայից հետո ԵՄ որոշ երկրներ չեն սահմանափակել էներգակիրների գնումը ՌԴ-ից։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ Փոխվարչապետ․ Հունվարից 1-ից վարձի աջակցությունն աշխատանքային տարիքի ԼՂ տեղահանվածներին գուցե դադարի Նրա խոսքով, առաջիկա ամիսների կհստակեցնեն նշված աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները |