Եթե Օբաման ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Թուրքիան ստիպված կլինի հետեւել նրա օրինակին

PanARMENIAN.Net - ԱՄՆ դեռեւս չի ճանաչել Ցեղասպանությունը, բայց երեսունհինգ այլ պետություններ արդեն արել են դա: Այդ մասին հայտնել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: «Այժմ մենք սպասում ենք, որ միգուցե Բարակ Օբաման ճանաչի Ցեղասպանությունը: Դրանից հետո, ես կարծում եմ, որ Թուրքիան պարտավոր կլինի նույն կերպ վարվել: Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա նրանք, սովորաբար, ցանկանում են լինել միակը, որը տուժել է կոտորածից»,- ընդգծել է Ազնավուրը Hayinfo ռուսական տեղեկատվական պորտալին տված հարցազրույցում:



ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման իր նախընտրական ելույթներում ԱՄՆ հայ համայնքին խոստացել է ճանաչել Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը: Ներկայումս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է Հայոց ցեղասպանության մասին 252-րդ բանաձեւը, որի տակ արդեն ստորագրել են 88 կոնգրեսական:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---