44-օրյա պատերազմի մասնակիցները, նրանց հարազատները վեբ ծրագրավորման դասընթացներ են անցնում18 ապրիլի 2022 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում 44-օրյա Արցախյան պատերազմի մասնակիցների, պատերազմում զոհված զինվորների ընտանիքի անդամների և պատերազմի հետևանքով տուժած անձանց համար վեբ ծրագրավորման դասընթացներ են իրականացվում։ Դասընթացները կազմակերպել է «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամը, «Զինվորի մայր» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Ապրիլի 12-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարանում տեղի է ունեցել «Տեխնոլոգիական հմտությունների տրամադրում արցախյան պատերազմի հետևանքով տուժած անձանց Ճամբարակ քաղաքում» ծրագրի պաշտոնական բացումը: «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Ամալյա Եղոյանի խոսքով՝ ծրագրին, որի նպատակն է տեխնոլոգիական և բիզնես հմտությունների տրամադրման միջոցով Ճամբարակ համայնքում պատերազմի հետևանքով տուժած խմբերի շրջանակներում նվազեցնել գործազրկությունը և բարձրացնել կյանքի որակը, դիմել է 50-ից ավելի շահառու: Դասընթացը կվարի Հայաստանի ոլորտի լավագույն մասնագետներից մեկը: Ծրագիրն անցկացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից հայտարարված «Ճգնաժամի հասցեագրում» դրամաշնորհային նախաձեռնության շրջանակներում, որն իր հերթին իրականացվում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում» ծրագրի շրջանակներում: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |