Մահացել է հրապարակախոս Վահան Իշխանյանը![]() 19 ապրիլի 2022 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Մահացել է լրագրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է լրագրող Ռուզան Խաչատրյանը: «Դժվար, բարդ, բայցև ազնիվ, սկզբունքային, խորը մարդ Վահան Իշխանյան, հանգչիր խաղաղությամբ...»,-ասվում է գրառման մեջ։ Իշխանյանը 58 տարեկան էր։ Նա աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում, եղել խմբագիր և թղթակից: Համախոհների հետ հիմնադրել է «Ինքնագիր» գրական ակումբը: Իշխանյանը հեղինակել է «Ռուսուլմանի նոթեր» 2017, «Ովքեր են նրանք. Հայախոս, մուսուլման համշենցիները» 2014, «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» (համահեղինակ) 2014, «Անմազ» (պատմվածքների ժողովածու) 2010, «Կրոնի ազատությունը Հայաստանում» (համահեղինակ) 2010, «Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն» 2004, գրքերը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |