Երևանում ապրիլի 19-ին մինչև +27 աստիճան կլինի․ 65 տարվա ռեկորդը կարող է թարմացվել19 ապրիլի 2022 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կարող է հասնել +25...+27-ի, հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։ Այդ օրն օդի առավելագույն ջերմաստիճան է գրանցվել 1957-ին` +25․6, գրում է «Նովոստի Արմենիան»։ Եթե այդ ցուցանիշը գերազանցվի, 65 տարվա ռեկորդը կթարմացվի։ Երևանում ապրիլի 19-ին, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում`ապրիլի 19-ին, 20-ի և 21-ի գիշերը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում ՀՀ կայցելի Կիպրոսի պաշտպանության նախարարը Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ՊՆ ղեկավարի հետ |