Էրդողան․ ՀՀ հետ անկեղծորեն շարունակում ենք կարգավորման գործընթացը

Էրդողան․ ՀՀ հետ անկեղծորեն շարունակում ենք կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպմանը, կարճ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասել է, որ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը շարունակվում է, տեղեկացնում է Ermenihaber-ը։

«Համոզված ենք, որ Ադրբեջանի բռնազավթված տարածքների ազատագրումից հետո մեր տարածաշրջանում խաղաղության հնարավորություն է ընձեռնվել։ Այս հնարավորությունն անտեղի չկորցնելու համար մեր հարևան Հայաստանի հետ անկեղծորեն շարունակում ենք կարգավորման գործընթացը»,- ասել է Էրդողանը։

ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը Վիեննայում կանցկացվի։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Չավուշօղլուն խոսել է հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Թուրքիայում և հայաստանում անցկացնելու անհրաժեշտության մասին։

ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում հունվարի 14-ին։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական են անվանել։ Վիեննայում կայանալիք հանդիպումը երրորդը կլինի, երկրորդը նույնպես Վիեննայում է եղել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---