Երևանի ավագանին 2 նոր անդամ ունի![]() 19 ապրիլի 2022 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության կազմը համալրվել է 2 նոր անդամով։ Նրանց անունները մայրաքաղաքի ավագանու նիստում հրապարակել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ «Իմ քայլից» լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած 2 անդամի մանդատները ստացել են ցուցակում նրանց հաջորդած թեկնածուները՝ Էդգար Զաքարյանը և Վարսենիկ Ուզումյանը։ Չի նշվել, թե մանդատներից հրաժարված հատկապես որ անդամներին կփոխարինեն նորեկները։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականից հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում մի շարք անդամներ ևս հրաժարական ներկայացրեցին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |