Մեքենաների վրա գազաբալոնի տեղադրման լիցենզիա է ստացել ևս 3 կազմակերպություն![]() 19 ապրիլի 2022 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Փոխադրամիջոցների վրա գազաբալոնների տեղադրման լիցենզիա է ստացել ևս 3 կազմակերպություն՝ երկուսը Երևանում, մեկը՝ Շիրակի մարզում։ Խոսքը 2022 թ․ մարտի 30-ին Հայաստանում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիաների մասին է։ Ավելի վաղ 9 կազմակերպություն ևս ՏԿԵ նախարարության կողմից ստացել էր համապատասխան լիցենզիա։ Այս պահին հանրապետությունում գործում է լիցենզավորված 12 ընկերություն։ Գործընթացը շարունակվում է, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ ՏԿԵ նախարարությունը հորդորում է ոլորտում գործունեություն ծավալած մյուս ընկերություններին ևս ակտիվություն ցուցաբերել, դիմել լիցենզիա ստանալու համար, իսկ վարորդներին՝ հնարավորինս արագ իրականացնել գազաբալոնների վկայագրում, կամ ճնշափորձարկում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |