Պեսկովը՝ Փաշինյանի այցի մասին․ Երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրում է նախատեսվում![]() 19 ապրիլի 2022 - 14:31 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի ընթացքում նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրում: Նա նշել է, որ ապրիլի 19-ին կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Փաշինյանի հանդիպումը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Այնուհետև բավական ինտենսիվ շփումներ են նախատեսված Ռուսաստանի կառավարության մակարդակով։ Այնտեղ էլ ստորագրվելու է փաստաթղթերի փաթեթը»,- ասել է Պեսկովը։ Ապրիլի 19-ին մեկնարկում է Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Ռուսաստան։ Դրա շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Պուտինի հետ, իսկ ապրիլի 20-ին՝ նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |