Մոսկվայում 2020-ին հայկական մեքենաների վրա հարձակված ադրբեջանցիների վճիռները հայտնի են19 ապրիլի 2022 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում 2020թ․ հայկական մեքենաների վրա հարձակումներ գործած ադրբեջանցիների դատավճիռները հայտնի են։ Մոսկվայի Լյուբլինի շրջանի դատարանը հարձակումների մասնակից 5 անձի դատապարտել է 2 տարի և 8 ամիս ազատազրկման, ևս 2-ին՝ պայմանական ժամկետների, գրում է ՏԱՍՍ-ը։ «Դատարանը մեղավոր է ճանաչել Է․Ալաքբարովին, Բ․ Վալիևին, Պ․Համիդովին, Տ․ Իսմայիլովին, Ա․Կաֆարովին խուլիգանության մեջ և դատապարտել է 2 տարի և 8 ամիս ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։ Գործով անցնող ևս 2 մեղադրյալ՝ Մ․ Զահիդովն ու Դ․ Գիյասովը, դատապարտվել են պայմանական ազատազրկման՝ 2 տարի և 8 ամիս ժամկետով»,-ասվում է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ 2020թ․ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին սրացման ֆոնին Մոսկվայում բժշկական դիմակներով անձինք հարձակումներ էին գործում հայկական համարանիշերով ավտոմեքենաների վրա։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է Այլ մանրամասներ հայտնի չեն Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս |