Լավրովը հաստատել է` Ուկրաինայի քաղաքներում «նոր իշխանություն» է հաստատվում![]() 19 ապրիլի 2022 - 19:05 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է, որ Ռուսաստանի կողմից վերահսկվող ուկրաինական քաղաքներում «նոր իշխանություն է» հաստատվում, որին հավանություն են տալիս բնակիչները։ Լավրովը դա «ժողովրդավարության գագաթնակետ» է անվանել։ Ըստ Լավրովի, Բերդյանսկում և Մելիտոպոլում նոր քաղաքապետեր են նշանակվել և դա «ժողովրդավարության գագաթնակետ» է, գրում է newtimes.ru-ն։ Այն հարցին, թե արդյոք հանրաքվե է անցկացվելու այդ քաղաքները ՌԴ կազմում ընդգրկելու վերաբերյալ՝ Լավրովն ասել է, որ մարդիկ են ասում, թե ինչ են ուզում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է նաև, որ Ուկրաինայում սկսվում է «հատուկ գործողության հաջորդ փուլը»։ Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում՝ Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ Photo. Ria Novosti Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |