Օվերչուկն ու Գրիգորյանը ՌԴ-ում քննարկել են կոմունիկացիաների վերականգնումը

Օվերչուկն ու Գրիգորյանը ՌԴ-ում քննարկել են կոմունիկացիաների վերականգնումը

PanARMENIAN.Net - Մոսկվայում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Անդրադարձ է կատարվել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվող Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեմային:

Կողմերը քննարկել են նաև հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը:

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 30 կետից բաղկացած համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---