Ապրիլի 24-ին այցելուներին անվճար կտեղափոխեն Ծիծեռնակաբերդ![]() 20 ապրիլի 2022 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ժամը 08:30-22:00-ն, կկազմակերպի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևյալ երթուղիներով. 1-ին երթուղի՝ «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի – Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան, Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր.Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ, 2-րդ երթուղի՝ «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան, հետադարձը՝ նույն ուղեգծով: Ապրիլի 24-ին ծաղկի վաճառքը կիրականացվի բացառապես Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատման վայրում գտնվող ստորգետնյա հանգույցում և Լենինգրադյան փողոցում: Այդ մասին ասվել է քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։ Մետրոպալիտենը կաշխատի մինչև 1:00-ն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |