Փաշինյանը՝ Մատվիենկոյին․ Միջխորհրդարանական կապերն առանցքային են ՀՀ և ՌԴ դաշնակցային հարաբերություններում20 ապրիլի 2022 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանն ասել է, որ միջխորհրդարանական կապերն առանցքային դեր ունեն ՀՀ և ՌԴ դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում։ «Մենք նաև լավ ավանդույթ ունենք՝ ամեն տարի անցկացնում ենք միջտարածաշրջանային համաժողով, ինչը ևս շատ կարևոր ձևաչափ է։ Եվ, անշուշտ, ուրախ ենք, որ վաղը նախատեսվում է մեր խորհրդարանական գործընկերների այցը Հայաստան»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Ըստ Փաշինյանի, Հայաստանն ու ՌԴ-ն պետք է շարունակեն խորացնել ինտեգրումը ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում։ «Մենք բավականին հաջող ենք գործակցում ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում։ Մենք նաև խորհրդարանական վեհաժողովներ ունենք, որոնք ևս լավ են գործում։ Նույնիսկ ամենաարդյունավետ ձևաչափերում միշտ տեղ կա մտածելու, թե ինչպես աշխատանքն առավել արդյունավետ դարձնել, հարկավոր է շատ սերտ համագործակցել»,-ասել է նա։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |