Քերոբյանը կհայտնի գերաստղերի համերգների մասին․ «Մշակութային կյանքն էապես կհարստանա»![]() 20 ապրիլի 2022 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պլանավորում են էապես հարստացնել մշակութային կյանքը, նա խոստացել է մի քանի օրից հայտնել «գերաստղերի հայաստանյան համերգների մասին»։ «Այս տարի (և այսուհետև) պլանավորում ենք էապես հարստացնել մշակութային կյանքը և ինքներս մեզ ու զբոսաշրջիկներին առաջարկել ոչ միայն հացիվ, այլև բանիվ։ Գարուի համերգն արդեն իսկ անշլագով է սկսվում, տոմսերը համարյա սպառված են։ Հ.Գ. Մի քանի օրից կհայտնեմ գերաստղերի հայաստանյան համերգների մասին»,-ասվում է գրառման մեջ։ Ֆրանսիացի հայտնի երգիչ Գարուի համերգը տեղի կունենա ապրիլի 21-ին և 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։ Համերգը կազմակերպվել է Ֆրանկոֆոնիային Հայաստանի լիիրավ անդամակցության 10–ամյակի կապակցությամբ։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |