Միշուստին․ Նոր ենթակառուցվածքային երթուղիները կնպաստեն Հրվ. Կովկասի կայունությանը![]() 20 ապրիլի 2022 - 18:21 AMT PanARMENIAN.Net - ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հարավային Կովկասում նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը կնպաստի տարածաշրջանի կայուն զարգացմանը, խաղաղության և կայունության ամրապնդմանը: Միշուստինն ասել է, որ ՌԴ իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում «Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ» ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարմանը, գրում է ՏԱՍՍ-ը։ ՌԴ կառավարության նախագահը նաև ասել է, որ Մոսկվան առաջարկում է արագացնել ՀՀ հետ տնտեսական գործակցության նոր միջկառավարական ծրագրի ստորագրման նախապատրաստումը։ Նա հիշեցրել է, որ միջկառավարական հանձնաժողովը զբաղվում է երկկողմ գործակցության ընդլայնման վերաբերյալ կոնկրետ նախաձեռնությունների մշակմամբ։ Ըստ Միշուստինի, Մոսկվան շահագրգիռ է նոր համատեղ նախագծեր կյանքի կոչելու մեջ, այդ թվում՝ էներգետիկ, լեռնահանքային, տրանսպորտային ենթակառուցվածքների, դեղագործության, ագրարա-արդյունաբերական համալիրի, թվային տնտեսության, նորարարությունների ոլորտներում։ Միշուստինը նաև հավաստիացրել է, որ Մոսկվան «կշարունակի հումանիտար օգնություն ցուցաբերել Հայաստանին»։ «Այժմ, այս պահին, հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի գծով պայմաններ են ստեղծվում փախստականներին (ԼՂ-ում պատերազմի հետևանքով) իրենց մշտական բնակության վայրեր վերադարձնելու և, իհարկե, ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնման համար»,- պարզաբանել է ՌԴ վարչապետը: Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները 30 կետից բաղկացած համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |