Ռուբինյանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի զինուժի գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված վիճակը![]() 20 ապրիլի 2022 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսի հետ հանդիպմանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրադրությունը, հումանիտար խնդիրները: Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և մարտահրավերները: Խորհրդարանի փոխխոսնակը երախտագիտություն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանի գործընկերներին` 2020թ. աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը և դրա հետևանքները դատապարտող բանաձևերի ընդունման համար: Անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները հետևողական են լինելու մեկնարկած բարեփոխումների իրականացման հարցում: Զրուցակիցները խոսել են հայ-նիդերլանդական միջխորհրդարանական համագործակցության խորացման, փոխայցերի անհրաժեշտության, խորհրդարանական հարթակում համատեղ ծրագրերի իրականացման մասին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |