Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հայտարարվել

Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հայտարարվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում 2022 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հայտարարվել՝ ճանաչելով այն որպես մարդկության պատմության ամենամռայլ էջերից մեկը, հայտնում է Asbarez-ը։

Ապրիլը Լոս Անջելեսում պաշտոնապես հայտարարվել է հայոց պատմության ամիս, որի շրջանակում մի շարք միջոցառումներ են իրականացվում` արժևորելով հայերի ունեցած դերն ամերիկյան պատմության մեջ:

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի նախաձեռնությամբ Լոս Անջելեսի տարբեր քաղաքներում շրջիկ մեքենան հավաքագրում է հայերի պատմությունները, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

Համալսարանի ներկայացուցիչները նշել են, որ, պատմությունները հավաքագրելով, արխիվ ստեղծելով, Հայոց ցեղասպանությունից փրկված ամերիկահայերի ճակատագրի վերաբերյալ համալսարանում ամբողջական պատկեր կստանան, ինչը շատ կարևոր է հետազոտողների համար, իսկ ժողովուրդը հնարավորություն կունենա լսելու այդ պատմությունները և պատկերացում կազմելու հայոց պատմության մասին։

2018-ից ի վեր շրջիկ մեքենայի օգնությամբ արդեն հավաքագրվել է 100-ից ավելի պատմություն, ընթացիկ ապրիլ ամսվա սկզբից՝ հավաքել է 20-30-ից ավելի պատմություն։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---