Պուտինը չեղարկել է «Ազովստալի» գրոհը21 ապրիլի 2022 - 13:53 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանն աննպատակահարմար է անվանել ուկրաինական Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» արդյունաբերական գոտու գրոհն ու հրամայել չեղարկել այն։ «Արդյունաբերական գոտու գրոհը համարում եմ աննպատակահարմար։ Հրամայում եմ չեղարկել»,-ասել է գլխավոր գերագույն հրամանատարը, գրում է ՏԱՍՍ-ը։ Իր հրամանը Պուտինը բացատրել է ռուս զինծառայողների կյանքերը խնայելու նկատառումներով։ «Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք, այսինքն միշտ պետք է մտածենք, սակայն այս դեպքում առավել ևս, մեր զինվորների և սպաների կյանքն ու առողջությունը պահպանելու մասին։ Պետք չէ մտնել այդ կատակոմբների մեջ և սողալ գետնի տակ այդ արդյունաբերական օբյեկտներով»,- ասել է նա։ «Արգելափակեք այդ արդյունաբերական գոտին այնպես, որ ճանճն անգամ չանցնի»,- կարգադրել է ՌԴ նախագահը։ Մինչդեռ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան դեմ է Ուկրաինայի համար երաշխավոր դառնալուն՝ ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ կետով։ «Մենք դեմ չենք Ուկրաինայի երաշխավորը դառնալու։ Սակայն, ուկրաինական կողմը երաշխիքներ է պահանջում ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ կետով։ Դրան դեմ են և ԱՄՆ-ն, և Մեծ Բրիտանիան, նաև մենք։ Պետք է հասկանալ, թե ի՞նչ երաշխիքներ են, ինչ պահանջներ են լինելու։ Հարկավոր է, որ բոլոր երաշխավոր երկրներն ընդունեն պայմանները, հետագա ռիսկերը»,-ասել է նա թուրքական CNN Turk հեռուստաալիքին, գրում է «Կոմերսանտը»։ Ըստ ՆԱՏՕ-ի կանոնադրության, հավաքական պաշտպանությունը նշանակում է, որ հարձակումը դաշինքի մեկ անդամի դեմ դիտարկվում է որպես հարձակում բոլորի դեմ։ ՆԱՏՕ-ի պատմության մեջ առաջին անգամ Կանոնադրության 5 կետը կիրառվել է ԱՄՆ դեմ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո։ Photo. Ria Novosti Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |