ՀՀ-ն Մոսկվայում 5 տարում $242 մլն-ի ներդրում է արել21 ապրիլի 2022 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանցի ներդրողները 5 տարում Մոսկվայում $242 մլն ներդրում են արել, հայտնում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը։ Մոսկվայի տնտեսական քաղաքականության և հողային ու գույքային հարաբերությունների գծով փոխքաղաքապետ Վլադիմիր Եֆիմովի խոսքով, ԵԱՏՄ երկրներից ներդրումները Մոսկվայի տնտեսության մեջ 5 տարում աճել են 2․6 անգամ։ 2020-ի հոկտեմբերից մինչև 2021-ի սեպտեմբեր Մոսկվայում ներդրումների ծավալի աճի տեմպերով առաջատարը Բելառուսն էր՝ ուղիղ ներդրումների աճը կազմել է 60%։ Ղրղզական բիզնեսի ներդրումներն աճել են 16%-ով, հայկականինը՝ 9․6%, ղազախականինը՝ 5․1%։ Ըստ ներդրումային և արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Վլադիսլավ Օվչինսկու, ԵԱՏՄ երկրները շարունակում են մնալ Մոսկվայի կարևորագույն տնտեսական գործընկերները։ «ԵԱՏՄ երկրների հետ Մոսկվայի արտաքին առևտրի շրջանառությունը 2021-ին կազմել է $24․ 96 մլրդ։ Դա 41․2%-ով ավելի է, քան 2020-ին։ Մոսկվայի արտահանումը ԵԱՏՄ երկրներ ավելացել է 49%-ով, ներմուծումը ՀՀ-ից, Ղրղզստանից, Բելառուսից և Ղազախստանից աճել է 27․7%-ով»,-ասել է Օվչինսկին։ Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |