ՌԴ ԴԽ պաշտպանության կոմիտեի նախագահ․ ՌԴ-ն կօգնի ապահովել ՀՀ անվտանգությունը՝ ինքնիշխանությանը սպառնալիքի դեպքում![]() 21 ապրիլի 2022 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը, ՀԱՊԿ-ի շրջանակում, կօգնի ապահովել Հայաստանի անվտանգությունը` երկրի ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարևը Տելեգրամ ալիքում։ Նա նշել է, որ Գյումրիում տեղակայված է ռուսական ռազմակայանը, որը «արտաքին ագրեսիայից ասիական տարածաշրջանի պաշտպանության ֆորպոստն է»։ «Երբ 2020-ի աշնանը հերթական անգամ բռնկվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Ռուսաստանը անգնահատելի և վճռորոշ ներդրում ունեցավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում։ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախումբն ապահովում է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, կանխում է ռազմական գործողությունների կրկնությունը, խոչընդոտում է խաղաղ բնակիչների հնարավոր ցեղասպանությանը»,-գրել է նա։ Բոնդարևը հայտնել է նաև, որ գործընկերների հետ մեկնելու է Հայաստան՝ ՌԴ և ՀՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Նա հավելել է, որ շատ հագեցած ծրագիր է սպասվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները 30 կետից բաղկացած համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |