ՄԹ-ում ՀՀ դեսպանը Համայնքների պալատի խոսնակի հետ խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից![]() 21 ապրիլի 2022 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը Միացյալ Թագավորության խորհրդարանում Համայնքների պալատի խոսնակ սըր Լինդսի Հոյլի հետ հանդիպմանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին: Համայնքների պալատի խոսնակը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս աջակցել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, տեղեկացնում է ՄԹ-ում ՀՀ դեսպանությունը: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-բրիտանական միջխորհրդարանական հարաբերություններին՝ կարևորելով երկկողմ համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը: Դեսպան Ներսեսյանը հիշատակել է Մեծ Բրիտանիա-Հայաստան խորհրդարանական համակուսակցական խմբի վերջերս Երևան կատարած այցը պատգամավոր Թիմ Լոթընի գլխավորությամբ։ Նա նշել է, որ այցը հաջողված էր ոչ միայն հայ-բրիտանական բարեկամական կապերի վերահաստատման, այլև միջխորհրդարանական երկխոսության խորացման և ընդլայնման համար։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |